Ես հետ կգամ մի օր խաղաղ լուսաբացին,
որպես կարմիր ծաղիկ՝ կգամ նորից,
ես կբուսնեմ հպարտ քո լեռների լանջին
ու կխմեմ անուշ ցողը առավոտիդ:
Ես կբուսնեմ այնտեղ, որտեղ հիմա
լուսաբացը ցուրտ է ու մայրամուտը՝ սև,
ու վիրավոր, խանձված ճամփաներիդ ամա
խրախճանք է անում չարահնար մի դև:
Որտեղ առվակներիդ երգը խեղդվեց մի օր,
ու ցավագին հառաչ, արտասուք է հիմա,
ու խավարից պոկված թափառական քամին
սև մոխիր է սփռում ճանփաներիդ վրա:
Ես կբուսնեմ՝ որպես կարմիր ծաղիկ,
ես կծնվեմ մեկի հերոսական սրտից,
երբ արևի բոսոր շողը ինձ կբերի
Ավետիսը հաղթած իմ ՄԵԾ ԵՐԿՐԻՑ:
Իմ ծաղկային հոգու ամբողջ ուժով,
ես կփթթեմ շքեղ, կբարձրանամ
ու կտեսնեմ հազար ու բյուր ծաղիկ՝
հազարավոր հերոս սրտից հառնած:
Հետո մի կապուտաչ, հայաբարբառ մանուկ,
ինձ կփնջի գույն-գույն ծաղիկների կողքին,
որ խոնարհվեմ խաղաղ քո շիրիմին, զինվոր,
ու օրհներգեմ փառքդ, հաղթանակդ՝ ԿՐԿԻՆ:
Գայանե Պողոսյան